Թոմաս Տուխելը՝ Գերմանիայի ֆուտբոլային միությանը․ «Նրանք երևի գիտեն մեր կարծիքը և չեն ուզում լսել»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը քննադատել է Գերմանիայի ֆուտբոլային միությանը Մեքսիկայի և ԱՄՆ-ի դեմ Գերմանիայի հավաքականների ընկերական խաղերի կապակցությամբ։

«Չգիտեմ՝ կհետևե՞մ Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ ընկերական հանդիպումներին Մեքսիկայի և ԱՄՆ-ի դեմ: Չգիտեմ՝ ինչ-որ մեկը կարո՞ղ է դա այնքան համոզիչ բացատրել, որ ես լիովին հասկանամ: Չգիտեմ՝ ով է սա որոշել, բայց արդեն որոշված ​​է։

Տարբերություն կա ժամային տարբեր գոտիներով ճանապարհորդելու միջև: Սա տոկունության փորձություն է: Այս մակարդակի աշխարհում ոչ մի մարզիչ այլ բան չի ասի: Նրանք մեզ ուղղակի հարցնում են այդ մասին միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ արդեն որոշված ​​է։ Ոչ ոք երբեք հարցեր չի տալիս որոշում կայացնելուց առաջ: Նրանք երևի գիտեն մեր կարծիքը և չեն ուզում լսել: Հետեւաբար, դա անօգուտ է»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bild-ը։

Գերմանիայի հավաքականը հոկտեմբերի 14-ին ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ի ընտրանու հետ։ Հոկտեմբերի 18-ին գերմանացիները կխաղան Մեքսիկայի հետ։