«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի առաջնության ութերորդ տուրի «Բոլոնիայի» դեմ հանդիպման մասին (2:2), որի ժամանակ միլանյան ակումբը երկու գնդակի առավելությամբ հաղթում էր։
Մասնագետը նշել է, որ ինքը շատ զայրացած է, ինչպես բոլորը հանդերձարանում, քանի որ սա երկրորդ հանդիպումն էր, որում հաղթանակը բաց թողեցին։
«Մենք առջևում էինք 2:0 հաշվով, և մեր ստեղծած բոլոր հնարավորություններով դժվար է ընդունել ոչ-ոքին: Պետք է աշխատել ու կատարելագործվել»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում DAZN-ը «Ինտերը» շարունակում է գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, սակայն «Ջենոա» – «Միլան» խաղից հետո կարող է կորցնել առաջին տեղը: