Պեպ Գվարդիոլան նշել է Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար պայքարում իր գլխավոր մրցակցին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար պայքարում իր գլխավոր մրցակցին։

«Ո՞ւմ հետ ենք պայքարելու։ Իհարկե, «Լիվերպուլի» հետ միասին։ Վերլուծելու համար, թե ով է հավակնելու տիտղոսին, պետք է գնահատել առաջին 10 խաղերը։

Մենք դեռ 10 հանդիպում չենք անցկացրել։ Պետք է սպասել, բայց մեծ ակումբները միշտ տիտղոսի հավակնորդների թվում են»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն: