«Ունիոնի» կիսապաշտպան Քևին Մաքալիսթերը մեկնաբանել է Եվրոպա Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Լիվերպուլից» կրած պարտությունը (0:2).
«Դա զարմանալի երեկո էր ինձ, ընտանիքիս և թիմիս համար: Իհարկե, այստեղ խաղալը երազանք էր։ Մենք ցանկանում էինք հաղթել այսօր, բայց դա շատ դժվար էր։ «Լիվերպուլը» հիանալի թիմ է։ Փորձեցի վայելել այն, ինչ կատարվում է։ Բարձր մակարդակի թիմում խաղալը հեշտ չէ»,- Մաքալիսթերի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Լիվերպուլը» E խմբում 6 միավորով առաջին տեղում է։ «Ունիոնը» (1 միավոր)՝ երրորդ տեղում։