Անգելոս Պոստեկոգլու․ ««Լիվերպուլը» մաքուր գոլ խփեց, որը չարձանագրվեց»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն խոսել է Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղում (2:1) խփած գոլի հետ կապված իրավիճակի մասին.

«Խաղից անմիջապես հետո հայտարարություն արվեց։ Միայն ես գնացի ասուլիսին և լսեցի, թե ինչ եք շշնջում։ Հասկացա, որ ինչ-որ բան է կատարվում: Դուք հասկանում եք, թե ինչ է տեղի ունեցել։ Սա բավականին նշանակալից իրադարձություն է ֆուտբոլում։

Փաստն այն է, որ «Լիվերպուլը» մաքուր գոլ խփեց, որը չարձանագրվեց: Դա սխալ էր, որը «Լիվերպուլի» համար գոլ արժեցավ: Ես հասկանում եմ, որ դա անսովոր է»,- Պոստեկոգլուի խոսքը մեջբերում է BBC-ն։