«Յուվենտուսի» և ողջ իտալական ֆուտբոլի լեգենդ Ալեսանդրո դել Պիերոն կարող է աշխատանքի անցնել Սաուդյան Արաբիայում։
«Ծեր սինյորայի» նախկին ավագը ապագայում կարող է դառնալ «Ալ-Նասրի» մարզական տնօրենը, որտեղ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է գալիս տարեսկզբից։ Calciomercato-ի փոխանցմամբ՝ Դել Պիերոն արդեն ժամանել է Էր Ռիադ եւ պատրաստ է լսել առաջարկը։
Նշենք, որ Ալեսանդրո դել Պիերոն իր կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2015թ.։ 2006 թվականին ֆուտբոլիստը Իտալիայի հավաքականի կազմում դարձել է Աշխարհի չեմպիոն։