«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը կիսվել է բազմաթիվ ֆուտբոլիստների՝ Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելու մասին իր կարծիքով։
«Որոշ խաղացողներ, ովքեր հասել են որոշակի մակարդակի, չեն կարող գնալ ավելի ցածր մակարդակի և այլ կերպ ավարտել իրենց կարիերան: Բայց շատերի համար կարևոր էր լավ պայմանագիր ձեռք բերելը, քանի որ նրանք իրենց կարիերայի ընթացքում բավական չէին վաստակում»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Daily Star-ը։
Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչի վերջին ակումբը եղել է «Միլանը»։ Անցած ամառ շվեդ հարձակվողը որոշել էր ավարտել կարիերան: