Տիագո Ալկանտարան դեռևս չի ապաքինվել վնասվածքից

«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան դեռ պատրաստ չէ խաղալուն։ Մամուլի ասուլիսի ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ ֆուտբոլիստն արդեն երկրորդ անհաջողությունն է ունեցել վերականգնողական փուլում։

Գերմանացի մասնագետը հույս է հայտնել, որ Տիագոն խաղադաշտ կվերադառնա ազգային հավաքականի հանդիպումների հոկտեմբերյան ընդմիջումից հետո։ Արժե ասել, որ այս մրցաշրջանում Տիագոն դեռ չի մտել խաղադաշտ։

Մայիսին իսպանացի կիսապաշտպանը վիրահատության էր ենթարկվել վնասվածքի պատճառով։ Պրեմիեր Լիգայի հաջորդ հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի կիրակի օրը՝ հոկտեմբերի 8-ին՝ արտագնա խաղում մրցելով «Բրայթոնի» հետ։