Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Քրիստոֆ Դյուգարին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Նյուքասլի» հետ խաղից հետո քննադատել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին։ Հանդիպումն ավարտվել է փարիզեցիների պարտությամբ՝ 1։4 հաշվով։
«Էնրիկեն սխալներ թույլ տվեց։ Ես ճանաչում եմ նրան, աշխատել եմ նրա հետ «Բարսելոնայում»: Նա շատ հպարտ մարդ է և ունի հսկայական էգո: Նա հաստատ չի փոխվի։ Էնրիկեն միայն կպարտադրի իր գաղափարները։ Ինձ թվում է, որ նա չի հասկանում իր թիմի իրական ներուժը»,- Քրիստոֆի խոսքերն է փոխանցում Maxi Foot-ը։
Նշենք, որ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հաջորդ տուրում փարիզյան ակումբը կհանդիպի «Միլանի» հետ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 25-ին։