«Ռեալը» իր մարզչին կհեռացնի՝ «Բարսելոնային» շնորհակալական նամակ գրելու համար

Մադրիդի «Ռեալը» մտադիր է հեռացնել իր մինչև 17 տարեկանների թիմի մարզչին «Բարսելոնայի» աշխատակիցներին ուղղված շնորհակալական նամակի համար։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, Ադրիա Դիասը կարող է կորցնել աշխատանքը ակումբային համակարգում, քանի որ այս տարվա հուլիսին Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո նամակ է գրել և շնորհակալություն հայտնել «Բարսելոնայի» իր նախկին գործընկերներին։

Դիասը կատալոնական թիմում աշխատել է 2015-2019 թվականներին։