«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Լոնդոնի «Արսենալի» մասին, որի հետ իր թիմը կհանդիպի այս շաբաթավերջին։
««Արսենալը» մեր ամենալուրջ մրցակիցն էր նախորդ մրցաշրջանում։ Արտետայի երիտասարդ թիմն արդեն լավագույններից է և այժմ երկար ժամանակ կպայքարի ամենամեծ տիտղոսների համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Football Daily-ն։
Յոթ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Արսենալին»: