Մատս Հումելսը կարող է հրավիրվել Գերմանիայի հավաքական

Սեպտեմբերին Յուլիան Նագելսմանը ստանձնեց Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։

Ինչպես հայտնում է Bild-ը՝ Նագելսմանը նախատեսում է թիմ վերադարձնել պաշտպան Մատս Հումելսին։

Մատս Հումելսը 34 տարեկան է և ակումբային մակարդակով խաղում է Դորտմունդի «Բորուսիայում»։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է ութ հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։

Հոկտեմբերին Գերմանիայի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ-ի և Մեքսիկայի հետ։ Թիմը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը։