«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Էրլինգ Հոլանդի հետ

«Մանչեսթեր Սիթին» և հարձակվող Էրլինգ Հոլանդը կքննարկեն պայմանագրի երկարաձգման հարցը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «քաղաքայինները» դիտարկում են ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մինչև 2028 թվականը երկարաձգելու հնարավորությունը։ Սպասվում է, որ ակումբը կարող է Հոլանդին առաջարկել աշխատավարձի բարձրացում մինչև շաբաթական 462 հազար եվրո և զգալի բոնուսներ։

Հոլանդի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:

Հոլանդիան ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։