Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը չի ցանկանում թիմում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, Վինիսիուսը կարծում է, որ Մբապպեն կարող է խանգարել իրեն դառնալ «Ռեալի» առաջատարը։ Այս տրանսֆերը, ըստ բրազիլացու, կնվազեցնի իր ապագայում «Ոսկե գնդակը» ստանալու հնարավորությունները։
Նշվում է, որ Վինիսիուսը պատրաստ է նույնիսկ մտածել «Ռեալից» հեռանալու մասին, եթե ֆրանսիացու գործարքը կայանա։
Ավելի վաղ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտնել էր, որ Կիլիան Մբապպեն հաջորդ մրցաշրջանում կմնա փարիզյան ակումբում։
Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականից։ Ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Այս մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է ութ հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է ութ գոլ։