Ժոզե Մոուրինյոն ցանկանում է գլխավորել ազգային հավաքական

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի երկարաձգի պայմանագիրը թիմի հետ, որը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։

Ինչպես հաղորդում է Todofichajes-ը, պորտուգալացի մասնագետը նախընտրում է հավաքականում աշխատել։ Նա պատրաստ է դիտարկել բարձր մակարդակի հավաքականի առաջարկները, այդ թվում՝ Իտալիայի, Անգլիայի և Բրազիլիայի:

60-ամյա Մոուրինյոն Հռոմում է 2021 թվականից։ 2021/22 մրցաշրջանում հռոմեական ակումբը նրա գլխավորությամբ հաղթեց Կոնֆերենցիաների Լիգան, իսկ 2022/23 մրցաշրջանում հասավ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ։