Բրիտանացի երգչուհի և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի կինը՝ Վիկտորյա Բեքհեմը, պատմել է իրենց ծագման մասին Netflix-ի վավերագրական ֆիլմում իր ամուսնու մասին։
«Մենք երկուսս էլ մեծացել ենք ընտանիքներում, որոնք շատ քրտնաջան աշխատել են: Մենք բանվոր դասակարգ ենք»,- ասել է Վիկտորիան։
Բեքհեմը, լսելով դա, հարց տվեց իր կնոջը։
«Անկեղծ եղիր»։ Երբ Վիկտորիան պատասխանեց, որ անկեղծ է խոսում, նախկին ֆուտբոլիստը հարցրեց նրան.
«Ի՞նչ մեքենայով է հայրդ քեզ դպրոց տարել»: Իսկ երգչուհին պատասխանեց․ «Հայրս 80-ականներին Rolls-Royce ուներ»։
«Շնորհակալություն», – ասաց Բեքհեմը։
Վիկտորիան և Դեյվիդն ամուսնացել են 1999 թվականի հուլիսի 4-ին։ Զույգը չորս երեխա ունի։
Որպես ֆուտբոլիստ Բեքհեմը խաղացել է այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալ Մադրիդը», «Միլանը», ՊՍԺ-ն և այլն։