«Չելսին» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Քոնոր Գալագերի հետ

«Չելսին» մտադիր է նոր պայմանագիրը քննարկել կիսապաշտպան Քոնոր Գալագերի հետ, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը գոհ է ֆուտբոլիստից։ 23-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ ավարտվում է 18 ամսից:

Գալագերը «Չելսիի» խաղացող է 2018 թվականից։ Ընդհանուր առմամբ նա «Չելսիի» կազմում անցկացրել է 54 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս «Քրիսթալ Փելասում»:

Այժմ «Չելսին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում է՝ 7 տուրից վաստակելով 8 միավոր։