Մյունխենի «Բավարիան» պայմանագիր չի կնքի Ժերոմ Բոատենգի հետ, հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի, պայմանագիրը ստորագրելուց հրաժարվելու համար որոշիչ գործոնն այն է եղել, որ Բոատենգը ունի նաև չքննված քրեական գործ։ Դատավճիռը բեկանվել է ձևական սխալների պատճառով, և դատավարությունը կփոխանցվի Մյունխենի շրջանային դատարան։
Հիշեցնենք, որ Բոատենգը «Բավարիայում» խաղացել է տասը տարի։ Այս ընթացքում գերմանացի պաշտպանը մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է 363 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։