Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Աարոն Ռեմսին խոսել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին, ով այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում»:
Ռեմսիի խոսքով՝ Ռոնալդուն սովորական մարդ է, ինչպես բոլոր մարդիկ։ Պորտուգալացին սիրում է կատակել և ծիծաղել, բայց երբ մարզում կամ խաղ է սկսվում, նա միշտ կենտրոնացած է։
«Ռոնալդուն ֆուտբոլի մեծագույններից մեկն է, ուստի հաճելի էր տեսնել նրան մոտիկից և տեսնել, թե ինչպես է նա աշխատում», – Ռեմսիի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն։