Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին խնդրել է միանալ մադրիդյան ակումբին։
«Ես ուզում էի Բելինգհեմին տեսնել «Ռեալում»։ Անցյալ տարի ես հաճախ էի գրում Ջուդին, գուցե գրեթե ամեն օր, և խնդրում էի, որ նա միանա մեզ»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել հուլիսին Դորտմունդի «Բորուսիայից»: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։