«Թոթենհեմ» – «Լիվերպուլ» հանդիպման VAR մրցավարը երկար ժամանակով չի որակազրկվի

Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի «Թոթենհեմ» – «Լիվերպուլ» (2:1) հանդիպման ժամանակ VAR-ի մրցավար Դարեն Անգլիան այլևս չի սպասարկի «Լիվերպուլի» հանդիպումները, հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ մրցավարը երկար ժամանակով չի որակազրկվի և այս մրցաշրջանում կվերադառնա աշխատանքի, սակայն չի նշանակվի «Լիվերպուլի» խաղերին։

«Լիվերպուլը» «Թոթենհեմի» դեմ խաղն ավարտեց ինը հոգով այն բանից հետո, երբ խաղադաշտից հեռացվեցին Կերտիս Ջոնսը և Դիոգո Ժոտան։