«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է մնալ առանց ակումբի։
Լրագրող Նիկոլա Բալիսի տեղեկությունների համաձայն՝ եթե ֆրանսիացի ֆուտբոլիստը որակազրկվի դոպինգի համար, ապա «Յուվենտուսը» կքննարկի պայմանագիրը խզելու տարբերակը։
Հիշեցնենք, որ վերջերս Պոգբայի արյան մեջ դոպինգ է հայտնաբերվել։ Ֆրանսիացին չի համաձայնվել թեստի արդյունքների հետ և երկրորդ թեստն է անցել։