«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն արձագանքել է թիմի նախկին ֆուտբոլիստ Ալեքսիս Բեկա-Բեկայի շուրջ ստեղծված աղմկահարույց իրավիճակին։
«Այո, ես լսել եմ այս իրավիճակի մասին, բայց նրա գնալուց հետո մենք նրա հետ չենք շփվել։ Հուսով եմ, որ նրա հետ ամեն ինչ լավ է»,- «Չեմպիոնշիփ»-ի թղթակից Մարիա Կուցուբեևայի հետ զրույցում հայտնեց Թիկնիզյանը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսիս Բեկա-Բեկան Նիցցայի կամրջի եզրին կանգնելիս սպառնացել էր ինքնասպան լինել։