Մարիո Հերմոսոն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես եկող կենտրոնական պաշտպան Մարիո Հերմոսոն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, հաղորդվում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Նասրը», որի գույները պաշտպանում է Կրիշտիանու Ռոնալդուն և Սադիո Մանեն։

Ֆուտբոլիստը խաղում է «Ատլետիկոյի» կազմում 2019 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։