Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հոկտեմբերին կայանալիք հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։
34 խաղացողներից բաղկացած ցուցակում է հայտնվել նաև 36-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով առողջական պատճառներով բաց է թողել «Ինտեր Մայամիի» վերջին չորս խաղերը։
Հոկտեմբերի 13-ին Արգենտինան տանը կխաղա Պարագվայի, իսկ հոկտեմբերի 18-ին արտագնա խաղում Պերուի ընտրանու հետ։