Կիլիան Մբապպեն ամենացածր վարկանիշն է ստացել «Նյուքասլից» կրած պարտությունից հետո

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն խոշոր հաշվով պարտություն կրեց «Նյուքասլից»՝ 1։4 հաշվով։ Lequipe-ի լրագրողները գնահատել են փարիզյան ակումբի ֆուտբոլիստների խաղը։

Հատկանշական է, որ ամենացածր միավորները ստացել են հարձակվողներ Կիլիան Մբապպեն ու Ռանդալ Կոլո-Մուանին, ինչպես նաև պաշտպան Մարկինյոսը՝ երկու միավոր տասը հնարավորից։

Ֆրանսիայի չեմպիոնների կազմում ամենաբարձր վարկանիշը ստացել է կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերին։