Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես եկող սլովենացի դարպասապահ Յան Օբլակը կարող է տեղափոխվել Անգլիա, հայտնում են Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ հետաքրքրված է 30-ամյա դարպասապահի ծառայություններով։ Անգլիական գրանդը դժգոհ է Անդրե Օնանի խաղից և ցանկանում է այլ դարպասապահի հետ պայմանագիր կնքել:
Օբլակը համարվում է «կարմիր սատանաների» առաջնահերթ տարբերակ։
Անգլիական ակումբը ցանկանում է հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ պաշտոնականացնել Օբլակի տրանսֆերը։ Գործարքի արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։ Դարպասապահի գործող պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։