«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս։ Լրագրող Թոնի Խուանմարտիի տեղեկություններով՝ լեհի վնասվածքն ավելի լուրջ է ստացվել, քան նախկինում ենթադրվում էր։
Այսպիսով, Լևանդովսկին բաց կթողնի «Ռեալի» հետ «Էլ-Կլասիկոն», որը կկայանա հոկտեմբերի վերջին։ Լրացուցիչ փորձաքննությունը ցույց է տվել, որ Լևանդովսկին բաց կթողնի մոտ մեկ ամիս։
Հիշեցնենք, որ Լևանդովսկին վնասվածքը ստացել էր Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Պորտուի» հետ խաղում։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Լևանդովսկին դարձել է հինգ գոլի հեղինակ։