Դևիդ Բեքհեմը խոսել է բավականին արտասովոր խորհրդի մասին, որը Մեսսին տվել է թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին

«Ինտեր Մայամիի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը խոսել է բավականին արտասովոր խորհրդի մասին, որը Մեսսին տվել է թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին։

«Մեսսիի հրավերը փոխեց ամեն ինչ։ Ակադեմիայի տղաները մեկին նայեն, քանի որ Մեսսին հասել է ամեն ինչի, հաղթել է ամեն ինչ։ Նա սովորեցնում է երիտասարդներին, և դա զարմանալի է։

Օրերս մեր ակադեմիայի խաղացողներից մեկի հետ հարցազրույց եղավ, նրան հարցրին. «Ո՞րն է լավագույն խորհուրդը, որ Մեսին տվել է քեզ մինչ օրս»: Եվ նա պատասխանեց.

«Ավելի շատ քայլիր, որովհետև այսպես ավելի շատ ես տեսնում»: Մեսսիի դրական ազդեցությունն արդեն զգացվում է, դա անհավանական է»,- Բեքհեմի խոսքերը մեջբերում է Stick to Football-ը։