«Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
25-ամյա շվեյցարացու նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։ Նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2025/26 մրցաշրջանի վերջում։
Ֆուտբոլիստը Դորտմունդում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում, բաց է թողել 9 գոլ և երեք անգամ անառիկ պահել դարպասը։ Transfermarkt պորտալը դարպասապահի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։