«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կարող է տեղափոխվել «Միլան», հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ֆատին այժմ վարձավճարով հանդես է գալիս «Բրայթոնում», բայց «Բարսան» արդեն հասկացրել է, որ պատրաստվում է վաճառել Ֆատիին։
Նշվում է, որ բացի «Միլանից», Ֆատիին հավակնում են նաև «Սևիլիան» և «Վեսթ Հեմը»։
Ֆուտբոլիստը ներկայումս գնահատվում է մոտ 40 միլիոն եվրո։