Թոմաս Տուխել. «Մատիս Տելը չցանկացավ հեռանալ, նա որոշեց մնալ և պայքարել»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է իր կարծիքով մյունխենյան ակումբի 18-ամյա հարձակվող Մատիս Տել մասին։

«Մատիսը չցանկացավ հեռանալ, նա որոշեց մնալ և պայքարել: Նա ֆուտբոլիստ է, ով ասում է. «Ես այստեղ եմ և կանեմ դա»:

Այս տղան անհավանական լավ է մարզվում, բացարձակապես ճիշտ է վերաբերվում այն ​​դերին, որն ունի թիմում այժմ, և նա ընդամենը 18 տարեկան է»,- իր Twitter-ում Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 3-ին, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղում «Բավարիան» խաղում էր «Կոպենհագենի» հետ։ Տելը խաղադաշտ մտավ հանդիպման 73-րդ րոպեին 1:1 հաշվով, իսկ 83-րդ րոպեին 18-ամյա ֆուտբոլիստը խփեց հաղթական գոլը՝ հաշիվը դարձնելով 2:1՝ հօգուտ մյունխենյան ակումբի։