Թոմաս Մյուլերը հավասարվեց Իկեր Կասիլյասին

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը Չեմպիոնների Լիգայում տարավ իր 101-րդ հաղթանակը։

Մյունխենյան թիմը հյուրընկալվելիս (2:1) հաղթեց «Կոպենհագենին» Եվրոպայի գավաթի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում։

Այսպիսով, Մյուլլերն այս ցուցանիշով զբաղեցրեց երկրորդ տեղը՝ հասնելով Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Իկեր Կասիլյասին։ Չեմպիոնների Լիգայում հաղթանակների ռեկորդակիրը Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 115։