«Չելսիի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն պատրաստ կլինի մասնակցել Անգլիայի առաջնության հերթական տուրի՝ «Բարնլիի» դեմ խաղին։
Լրագրող Նիզար Կինսելլայի տեղեկություններով, էկվադորցու առողջական վիճակը թույլ է տալիս նրան մասնակցել հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի վերջին տուրում Կայսեդոն թեթև վնասվածք էր ստացել «Ֆուլհեմի» դեմ խաղում։ «Չելսիի» բժշկական շտաբը սկզբում վստահ չէր, թե արդյոք ֆուտբոլիստը կխաղա «Բարնլիի» դեմ, սակայն վերջին թեստը դրական արդյունք է տվել։