Միկել Արտետան խոսել է Բուկայո Սակայի ստացած վնասվածքի լրջության մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Լանսի» հետ հանդիպումից հետո (1:2) մտահոգություն է հայտնել թիմի հարձակվող Բուկայո Սակայի ստացած վնասվածքի կապակցությամբ։ Վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը փոխարինվել է 34-րդ րոպեին։

«Առաջին խաղակեսում նա փորձեց կրնկով հարվածել գնդակին և ինչ-որ ցավ զգաց: Սա մկանների խնդիր է: Նա անհարմար էր խաղում, և մենք ստիպված էինք փոխարինել նրան: Ուրիշ բան չգիտենք։ Ակնհայտ է, որ վնասվածքը բավական լուրջ էր, որպեսզի նա չշարունակի հանդիպումը։ Սա մեզ անհանգստացնում է: Ես գաղափար չունեմ, թե արդյոք նա կկարողանա խաղալ հաջորդ շաբաթավերջին:

Տեսնենք, թե որքանով է դա լուրջ: Նա վերջերս ոչ մի խաղ բաց չի թողել, բացառությամբ «Բրենթֆորդի» դեմ Լիգայի գավաթի խաղից, որտեղ մենք նրան հանգիստ տվեցինք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Անգլիայի Պրեմիեր Լիգայի հաջորդ խաղում՝ հոկտեմբերի 8-ին, «Արսենալը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին»։