«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Էրիկ տեն Հագի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն աջակցում է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, հայտնում է The Guardian-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը դեռ մտադիր չէ քննարկել 53-ամյա մասնագետի ապագան։ Ղեկավարությունը վստահում է մասնագետին և նրան տեսնում է որպես իդեալական մարզիչ, որը կօգնի թիմին առաջադիմել երկարաժամկետ հեռանկարում:

Հաղորդվում է, որ ակումբում կարծում են, որ սա է թիմի անհաջող ելույթի պատճառներից մեկը՝ վնասվածքները։