Ջուդ Բելինգհեմը նշել է, թե ով է այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը բարձր է գնահատել իր թիմակից Վինիսիուս Ժունիորի խաղը։

«Վինիսուսը անհավանական ֆուտբոլիստ է։ Ես նրան համարում եմ ամենաուժեղ ֆուտբոլիստներից մեկը, ում հետ երբևէ խաղացել եմ նույն թիմում։ Նրա հետ ինձ համար ամեն ինչ շատ ավելի հեշտ է դառնում: Միգուցե ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն։

Հոկտեմբերի 3-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի իտալական «Նապոլիի» և «Ռեալի» հանդիպում ավարտվեց «Ռեալի» հաղթանակով՝ 3:2: Նեապոլիտանական թիմի դեմ խաղում մեկական գոլ խփեցին Ջուդ Բելինգհեմն ու Վինիսիուս Ժունիորը։