Գեորգի Հարությունյանը գոլի հեղինակ է դարձել «Կրասնոդարի» կազմում

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլում «Կրասնոդարը» մրցեց «Պարի Նիժնի Նովգորոդի» հետ և հաղթեց 3-0 հաշվով։

Հանդիպման 62-րդ րոպեին ռուսական թիմի երկրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, ով պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլը հեղինակեց ։

Նշենք, որ Գեորգի Հարությունյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։