Գավին նշել է, թե ում խաղից է ոգեշնչվել մանուկ հասակում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին նշել է, թե ում խաղից է ոգեշնչվել մանուկ հասակում։

«Առաջին հերթին, իհարկե, դա Ինյեստան էր, բայց նաև Իսկոն և Վերատտին»,- Գավիի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ Իսկոն, ով առավել հայտնի է Մադրիդի «Ռեալում» իր ելույթներով, ներկայումս հանդես է գալիս «Բետիսում», իսկ Մարկո Վերատտին սեպտեմբերին ՊՍԺ-ից տեղափոխվեց «Ալ-Արաբիի»։