Ֆեդերիկո Վալվերդե․ «Նա կարող է դառնալ «Ռեալի» ավագը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն հայտնել է, թե ինչ է մտածում Ջուդ Բելինգհեմի մասին։

«Բոլորը գիտեն, որ Բելինգհեմը հիանալի ֆուտբոլիստ է, սակայն կարևոր է նաև նշել, թե ինչպիսի հիանալի մարդ է նա։ Ջուդը հիանալի տղա է, հիանալի թիմակից։ Կարծում եմ՝ նա ունի այն, ինչ պետք է մի օր «Ռեալի» ավագը դառնալու համար»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն։

20-ամյա անգլիացին Իսպանիա տեղափոխվելուց ի վեր տպավորիչ է սկսել իր դեբյուտային մրցաշրջանը՝ ինը խաղում դառնալով ութ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։