ՊՍԺ-ի նախկին մարզիչ Քրիստոֆ Գալտիեն այս շաբաթ կդառնա քաթարական «Ալ-Դուհեյլի» նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերի միջեւ վերջնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ՝ հոկտեմբերի 3-ին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 57-ամյա մասնագետը բանակցություններ է վարում «Մարսելի» հետ։
Սակայն Գալտիեն հրաժարվեց գլխավորել ֆրանսիական ակումբը, քանի որ պատրաստ չէր այդքան արագ վերադառնալ մարզչական աշխատանքի։