Չեմպիոններին Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Իտալիայի գործող չեմպիոն «Նապոլին» տանը ընդունել էր «Ռեալին»։
Չնայած իտալական թիմի՝ խաղի հաշիվը բացելուն, մադրիդցիները կարողացան հենց առաջին խաղակեսում հաղթանակի նժարն իրենց կողմը թեքել։
Այս հաղթանակից հետո Կառլո Անչելոտտիի սաները ունեն 6 միավոր և առաջինն են C խմբում, իսկ «Նապոլին», վաստակած 3 միավորով, 2-րդն է։
Չեմպիոնների Լիգա.
«Նապոլի» – «Ռեալ» 2:3 (1:2)
1:0 Լեո Իստիգոր 19
1:1 Վինիսիուս 27
1:2 Ջուդ Բելինգհեմ 34
2:2 Պյոտր Զիելինսկի (11 մետրանոց) 54
2:3 Մերետ (ինքնագոլ) 78
Օրվա մյուս խաղերի արդյունքները՝
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Գալաթասարայ» 2:3
«Լանս» – «Արսենալ» 2:1
«Ինտեր» – «Բենֆիկա» 1:0
«Կոպենհագեն» – «Բավարիա» 1:2
ՊՍՎ – «Սևիլյա» 2:2
«Նապոլի» – «Ռեալ» հանդիպման տեսությունը՝ ստորև։