«Բարսելոնան» մտադիր չէ թիմ հրավիրել 30 տարեկանից բարձր ֆուտբոլիստների

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկոն մտադիր չէ թիմ հրավիրել 30 տարեկանից բարձր ֆուտբոլիստների, հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ Դեկոն կարծում է, որ «Բարսելոնան» արդեն բավականաչափ փորձառու խաղացողներ ունի, ուստի թիմը նոր վետերանների կարիք չունի։

Նշվում է, որ այս որոշման պատճառներից մեկն էլ ֆինանսական բաղադրիչն է, քանի որ 30+ ֆուտբոլիստներն այլևս չեն կարողանա շահութաբեր վաճառվել ապագայում։