«Բարսելոնայի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է կատալոնական ակումբում գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ իր առաջին զրույցներից մեկի մասին։
Իբրահիմովիչը «Բարսելոնայում» խաղացել է 2009-2011 թվականներին։
«Առաջին հանդիպման ժամանակ նա ինձ ասաց. «Հիշիր, այստեղ ֆուտբոլիստները Ֆերարիով չեն գալիս»: Եվ հաջորդ մարզմանը ես ժամանեցի անիծված Ֆերարիով»,- նշել է Զլատանը Պիրս Մորգանին տված հարցազրույցում: