Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ իրեն աստված է համարում։
«Երբ ասում եմ, որ ես աստված եմ, կարծում եք, որ կատակո՞ւմ եմ: Չեմ կատակում. Ուզու՞մ եք կրակի հետ խաղալ։ Ես կլինեմ քո կրակը: Բայց դու կվառվես»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Sportface-ը։
Զլատանը կարիերան ավարտեց անցյալ ամառ։ Իբրահիմովիչը պրոֆեսիոնալ կարիերան սկսեց 1999 թվականին և ավարտեց 2023 թվականին՝ իր կյանքի ավելի քան 24 տարին ֆուտբոլին նվիրելով: