Բրիտանացի միլիարդատերը ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի 25%-ը

Բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը կարող է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ Ռեթքլիֆը կարող է առաջարկ անել Գլեյզերներին՝ 1,5 միլիարդ ֆունտ ստեռլինգով ձեռք բերելու 25% բաժնետոմսերը։ Այս գումարը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս սեփականատերերի գնահատականներին՝ Գլեյզերը ցանկանում էր ստանալ մոտ 6 միլիարդ ֆունտ ստեռլինգ բոլոր բաժնետոմսերի վաճառքի համար։

Եթե ​​նման գործարք կայանա, ապա Գլեյզերները գրեթե անկասկած կպահպանեն «Մանչեսթեր Յունայթեդի» վերահսկողությունը: Նրանք ակումբը ղեկավարում են 2005 թվականից։