«Օրենբուրգի» կիսապաշտպան Ստեփան Հովհաննիսյանը կիսվել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում գտնվելու տպավորություններով։
«Ես իսկապես չէի մտածում Ռուսաստանի հավաքականի մասին, իմ բոլոր մտքերը միայն առաջնության ու «Օրենբուրգի» գալիք խաղերի մասին էին։
Երբ տեսա գլխավոր մարզչի հայտացուցակը, հաճելիորեն զարմացա։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ գոհ է ազգային հավաքականից զանգ ստանալուց։ Ես միայն դրական էմոցիաներ ապրեցի և շատ ուրախ էի։ Ուսումնամարզական հավաքին ես տվեցի իմ առավելագույնը, լավ մարզվեցի։
Գոլ Եգիպտոսի՞ դեմ խաղում։ Հավանաբար, այդ պահին ես դեռ ամբողջությամբ չէի գիտակցում այս գոլի նշանակությունը։ Ես ուղղակի շատ ուրախ էի»,- «Championat»-ի թղթակից Վլադիմիր Չետվերիկի հետ հարցազրույցում նշել է Ստեփան Հովհաննիսյանը։