«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է «Բենֆիկայի» հետ հանդիպման մասին։
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, «ներաձուրիները» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում կխաղան «Բենֆիկայի» հետ։
«Դժվար խաղ է լինելու, մենք կհանդիպենք մի թիմի, որը խաղում է շատ բարձր ինտենսիվությամբ, որը, ինչպես «Ինտերը», հաղթել է առաջնությունում բոլոր հանդիպումներում, բացառությամբ մեկի: Նրանք փոխել են մի քանի ֆուտբոլիստների։ Նրանք ունեն նոր դարպասապահ, երկու տարբեր կիսապաշտպաններ, ունեն Դի Մարիային, փոխել են կենտրոնական հարձակվողին։ Բայց խաղի սկզբունքները մնացել են նույնը։
Մեզ շատ լարված խաղ է սպավում։ Ռոջեր Շմիդտը ստիպված կլինի գլուխ հանել առանց Անտոնիո Սիլվայի, ով հեռացվել էր «Զալցբուրգի» դեմ խաղում և այդ պատճառով որակազրկված է: Փոխարենը պաշտպանությունում պետք է հայտնվի Մորատոն, ով դուրս կգա Օտամենդիի փոխարեն։ Տրուբինը, ով վերջին տրանսֆերային պատուհանում «Ինտերի» թիրախն էր, կխաղա պաշտպանությունում: Հյուրընկալվող թիմը չի ունենա երկրպագուների աջակցությունը ՈւԵՖԱ-ի որոշման պատճառով, որը նրանց նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել նախորդ մրցաշրջանում նրանց պահվածքի համար»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում La Repubblica-ն։