Գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Ֆուլհեմի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:0).
«Միխայլո Մուդրիկը «Չելսիի» կազմում իր առաջին գոլով առաջ մղեց մեզ, և այդ գոլին արագ հաջորդեց Արմանդո Բրոյայի հերթական գոլը, ով գրեթե մեկ տարվա ընթացքում առաջին անգամ էր խաղադաշտում: «Կապույտները» արդարացիորեն հաղթանակ տարան, քանի որ մեր պրեսինգի և հմուտ խաղի ինտենսիվությունը շատ հզոր էր «Ֆուլհեմի» համա: Մենք ստացանք այն, ինչին արժանի էինք։
Ես շատ ուրախ եմ, քանի որ այս հաղթանակը պետք էր թե՛ ֆուտբոլիստներին, թե՛ երկրպագուներին։ Այժմ մենք երկու հաղթանակ ունենք մեկ շաբաթից քիչ ժամանակում: Մեզ պետք էր հաղթանակի համը զգալ։
Այժմ, երբ երկու հանդիպում ենք հաղթել, մեզ պետք է հանգստություն պահպանել և շարունակել հավատ ու վստահություն կառուցել: Մենք շատ բացասական հանգամանքներ ունեինք, քանի որ շատ ֆուտբոլիստներ իրենց լավ մարզավիճակում չէին, բայց ամենակարևորը հավատն է, և թիմը հավատում է նրան, ինչ մենք անում ենք», – Պոչետինոյի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Պրեմիեր Լիգայի յոթ տուրից հետո «Չելսին» ութ միավորով 11-րդ տեղում է։ Առաջնությունը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» (18 միավոր):