Հռոմեական «Լացիոյի» ղեկավարությունը մտածում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մաուրիցիո Սարիին հեռացնելու մասին։ Ակումբը դժգոհ է թիմի արդյունքներից մրցաշրջանի սկզբում։
Ինչպես հայտնի է դարձել լրագրող Մարկո Կոնտերիոն, «արծիվներն» արդեն ընտրել են նրան փոխարինողին: Դա կարող է լինել ֆրանսիական «Մարսելի» նախկին գլխավոր մարզիչ Իգոր Տյուդորը։
45-ամյա խորվաթ մասնագետը բանակցությունների մեջ է իտալական ակումբի ներկայացուցիչների հետ։ «Լացիոն» վատ մեկնարկեց Իտալիայի նոր առաջնությունում։ Յոթ տուրից հետո հռոմեական թիմը վաստակել է յոթ միավոր և մրցաշարային աղյուսակում միայն 16-րդ տեղում է։